00:00:00

Առողջապահական համակարգի մարտահրավերների հաղթահարումը հնարավոր չէ առանց կին բուժաշխատողների ամենօրյա քրտնաջան աշխատանքի

12:30, 07 ապրիլ 2021

Սիրելի մայրեր և քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ՝ մայրության և գեղեցկության տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղ օրեր, անձնական ու մասնագիտական հաջողություններ: Ապրիլի 7-ը՝ նաև առողջության օրն է: Առողջությունը բարձրագույն արժեք է. համավարակի դեմ բուժաշխատողների պայքարի մեկ տարվա ընթացքում այս խոսքերն առավել քան վերահաստատում են իրենց ճշմարտացիությունը: Բուժաշխատողների համար առաջնային է և շարունակում է օրակարգային մնալ պացիենտների կյանքի ու առողջության պահպանումը: Օրվա խորհրդով առանձնահատուկ ցանկանում եմ շնորհավորել բոլոր կին բուժաշխատողներին գարնանային գեղեցիկ տոնի առթիվ՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ յուրաքանչյուր ընտանիքում առողջապահության պատասխանատուն, առողջության պահպանման գլխավոր երաշխավորը կինն է: Առողջապահական համակարգի մարտահրավերների հաղթահարումը հնարավոր չէ առանց կին բուժաշխատողների ամենօրյա քրտնաջան աշխատանքի: Նվիրվածությամբ, հոգատարությամբ, մարդասիրությամբ օրինակ եք ապագա բժիշկների սերունդների համար: Դուք, անցկացնելով բազում անքուն գիշերներներ, հսկայական աշխատանք եք իրականացնում հանուն առողջության:   ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյան  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր