00:00:00

ՌԴ խաղաղապահները 145 տոննա հումանիտար բեռ են հասցրել Քարվաճառի շրջան

15:51, 07 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է ապահովել ապրանքների տարանցումը այն տարածքների միջև, որոնք Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել 2020 թվականի նոյեմբերին: Էներգամատակարարման և ջրամատակարարման համակարգերը վերականգնելու, սոցիալական օբյեկտները և բնակելի շենքերը վերականգնելու համար Մարդասիրական արձագանքման կենտրոնի ռուսական տասներկուերորդ շարասյունը, որը բաղկացած էր 15 КамАЗ ռազմական մեքենաներից և ուղեկցող մեքենաներից, անցավ Մատաղիս – Քարվաճառ երթուղով և ապահովեց 145 տոննա բեռի տեղափոխումը դեպի Քարվաճառի շրջան: Ընդհանուր առմամբ, ռուս խաղաղապահների օգնությամբ, տրանսպորտային միջոցների տասներկու ավտոշարասյուն տեղափոխել է ավելի քան 2100 տոննա բեռ: Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր