00:00:00

Սիրելի՛ մայրեր, դուք առաջինն եք լսում նոր կյանքի ձայնը և զգում կորստի ցավը․ ՀՀ նախագահ

15:22, 07 ապրիլ 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել մայրության և գեղեցկության տոնի առթիվ։ «Սիրելի՛ մայրեր, շնորհավորում և բարեմաղթանքներս եմ հղում ձեզ Մայրության և գեղեցկության տոնի առթիվ: Դուք առաջինն եք լսում նոր կյանքի ձայնը և զգում կորստի ցավը: Խոնարհումս և երախտագիտության խոսքերս բոլորիդ: Թե խաղաղ և թե տագնապալի, առավել ևս պատերազմական ժամանակներում մայրերը եղել են հայրենիքի կարևորագույն հիմնասյունը: Եվ եթե նույնիսկ այդ հենասյունը ցավից սասանվել է, երբեք չի կոտրվել ու շարունակել է ամուր պահել ընտանիքի, օջախի, երկրի հիմքը: Մայրական անվերջանալի սերն ու ջերմությունը, հոգատարությունն ու աջակցությունն ամենաարժեքավոր նվերներն են, որ ստանում ենք մեր կյանքում: Կարողանա՛նք այդ ամենը ոչ միայն արժանապատվորեն փոխադարձել մայրերին, այլև փոխանցել մեր սերունդներին, փոխակերպել հայրենիքի հանդեպ սիրո: Եղեք առողջ ու երջանիկ, սիրելի՛ մայրեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր