00:00:00

Գլուխ եմ խոնարհում մայրերի առաջ, որոնց որդիներն իրենց կյանքն են զոհաբերել հայրենիքի համար

10:29, 07 ապրիլ 2021

Մայրության տոնի առիթով շնորհավորական ուղերձ է հղել ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, որը ներկայացնում ենք ստորև․ «Սիրելի՛ հայուհիներ. Հայաստանում և Արցախում այսօր՝ապրիլի 7-ին, նշվում է մայրության և գեղեցկության տոնը: Կնոջ ամենաբարձր կոչումը մայրանալն է: Սա առաքելություն է, որն իր մեջ ամփոփում է սեր ու ընտանեկան երջանկություն, նոր կյանքի սկիզբ ու բնության զարթոնք: Հայոց ազգային նկարագիրը ձևավորող գլխավոր անկյունաքարը հայ կնոջ և մոր կերպարն է ընտանիքում և առհասարակ՝ միջավայրում: Ամուր ընտանիքներով է պայմանավորված մեր երկրի ու ժողովրդի լուսավոր ու պայծառ ապագան, նրա սերունդների հայեցի դաստիարակությունը: Մայրության և գեղեցկության այս հրաշալի տոնին, շնորհավորանքից առաջ, նախ գլուխ եմ խոնարհում այն բոլոր մայրերի առաջ, որոնց որդիներն իրենց կյանքն են զոհաբերել մեր հայրենիքի փրկության համար, և այն մայրերի, ովքեր հույսով ու հավատով սպասում են իրենց զավակների տունդարձին: Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Հոգևոր խորհուրդը՝ Սուրբ Մարիամի՝ Աստծո մինուճար Որդուն՝ Քրիստոսին որպես մարդ լույս աշխարհ բերելն էր, և դրանից ածանցվող մերօրյա խորհուրդը՝ մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնությունը: Սիրելի՛ մայրեր, թանկագի՛ն կանայք: Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ և մաղթում անսպառ սեր և ընտանեկան երջանկություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր