00:00:00

«Կարող ա՞ Ստեփանակերտն էլ եք արդեն հանձնել, վրեքներս խաբար չկա» Սևակ Հակոբյան

04:02, 07 ապրիլ 2021

Հադրութի մասին 44 օր խաբողը Ստեփանակերտի մասին էլ կխաբի, ձեզանից ամեն ինչ հավատալու է։ Է՞լ ինչի եք պատրաստ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today-ի խմբագիր Սեւակ Հակոբյանը։ «Այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ նախագահ Թուրալ Գանջալիևը հայտարարել է, որ շուտով իր գրասենյակը գործելու է Ստեփանակերտում, հիմա, արդեն, օֆիսի համար հարմար տարածք է փնտրում։ Հըն, «Արցախի ընտրյալ ներկայացուցիչ» Հարությունյան Արայիկ, Փաշինյան Նիկոլ, ասելու բան չունե՞ք։ Կարող ա՞ գրասենյակը Արայիկ Հարությունյանի աշխատավայրում է բացում Գանջալիևը։
Էդ որ Կարմիր Շուկան հանձնելու մասին խոսակցություններ կան, Արայիկ Հարությունյանն էլ մտահոգվողներին պիտակավորում է, սրան ի՞նչ կասի։ Կարող ա՞ Ստեփանակերտն էլ եք արդեն հանձնել, վրեքներս խաբար չկա։ Շուշիի, Հադրութի մասին 44 օր խաբողը Ստեփանակերտի մասին էլ կխաբի, ձեզանից ամեն ինչ հավատալու է։ Է՞լ ինչի եք պատրաստ»,- գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր