00:00:00

Իսկ դու ո՞նց ես ապրում, հանգի՞ստ, լավ քնո՞ւմ ես գիշերները. Շուշան Պետրոսյանը՝ Զարուհի Բաթոյանին

03:25, 07 ապրիլ 2021

«Հետք»-ն այսօր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Կառավարության աղբյուրը տեղեկացրել է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերներն ու նրանց ընկերները տարբեր պաշտոնների են նշանակվել Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ում: Ավինյանի ընկերը նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսինն է:
 
Գրառման մեկնաբանություններում աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը գրել է, որ իր քրոջ ամուսնու մասին չի խոսքը և նա երբևէ պետական պաշտոն չի զբաղեցրել: Իսկ Բաթոյանի մեկնաբանությանն իր հերթին արձագանքել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը՝ հարց ուղղելով Բաթոյանին. «Իսկ դու ո՞նց ես ապրում, հանգի՞ստ, լավ քնո՞ւմ ես գիշերները: Էդ լույսի պես զոհված երեխեքը մեկիկ-մեկիկ չեն գալի՞ս երազումդ: Արցախս հանձնողներից մեկն էլ դու ես: Դու պիտի ապրես այդ պատասխանատվությամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր