00:00:00

Թուրքիայում 2021-ի մարտին տղամարդկանց կողմից դաժանաբար սպանվել է 36 կին

22:37, 06 ապրիլ 2021

Թուրքիայում շարունակվում են կանանց նկատմամբ բռնություններն ու հանցագործությունները: «Վերջ ենք տալու կանանց սպանություններին» նախաձեռնությունը տվյալներ է հրապարակել 2021-ի մարտին տղամարդկանց կողմից սպանված կանանց թվի վերաբերյալ: Նշվում է, որ Թուրքիայում մարտին տղամարդիկ 36 կին են սպանել, որոնցից 23-ի սպանությունը տեղի է ունեցել կասկածելի հանգամանքներում: Սպանված կանանցից 23-ի դին հայտնաբերվել է տանը, 10-ինը՝ փողոցում, իսկ մյուս 3-ի սպանության վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Կանանցից 20-ն ստացել է հրազենային վիրավորում, 2-ին խեղդամահ են արել, 8-ին վիրավորում են հասցրել կտրող-ծակող գործիքով, իսկ մյուսներին կամ նետել են պատշգամբից, կամ հրկիզել: Ըստ հրապարակված տվյալների՝ 9 կին էլ սեռական ոտնձգության է ենթարկվել: Թուրքիայում փետրվարին տղամարդկանց կողմից կանանց սպանությունների թիվը 33 էր, իսկ հունվարին այդ թիվը կազմում էր 23:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր