00:00:00

Արցախի նախագահը խորհրդակցություն է հրավիրել ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ

01:06, 07 ապրիլ 2021 Լեռնային Ղարաբաղ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր՝ ապրիլի 6–ին, խորհրդակցություն է հրավիրել Հանրապետության ներքին անվտանգության ապահովման որոշ հարցերի շուրջ: Ինչպես NEWS.am-ին փոխանցում են նախագահի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Հանրապետությունում հասարակական կարգի պահպանմանը, հանցագործությունների կանխարգելմանը, իրավապահների կողմից հանրային հնչողության հարցերին արագ եւ արդյունավետ արձագանքելու հետ կապված հարցեր: Վերջին ամիսներին Հանրապետությունում գրանցված ինքնասպանությունների եւ զենքի կիրառմամբ կատարված որոշ հանցագործությունների դեպքերի առնչությամբ զեկուցումներով հանդես են եկել իրավապահ մարմինների ղեկավարները: Հանրապետության նախագահը իրավապահներից պահանջել է գործել թափանցիկ եւ օպերատիվ՝ հավատարիմ մնալով օրենքի տառին եւ բարձրացնելով ներքին կարգուկանոնի ապահովման աշխատանքների արդյունավետությունը: Քննարկվել են նաեւ ռազմական գործողությունների հետեւանքով մերձճակատային գոտում հայտնված բնակավայրերի եւ ճանապարհների անվտանգությանն առնչվող հարցեր: Հանրապետության նախագահի հանձնարարականով անվտանգության նկատառումներից ելնելով սկսվել են ինչպես այդ բնակավայրերի, այնպես էլ ներհանրապետական կարեւոր մայրուղիների գիշերային լուսավորության համակարգերի ներդրման աշխատանքները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր