00:00:00

Վրաստանի նախագահը ինքնամեկուսացվել է

20:22, 06 ապրիլ 2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ինքնամեկուսացվել է: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Տեղեկատվությունը տարածել է Վրաստանի նախագահի վարչությունը: «Ռիսկերից խուսափելու համար Վրաստանի նախագահը ինքնամեկուսացվել է, չնայած նրան, որ նա արդեն պատվաստվել է Covid-19 պատվաստանյութի առաջին դեղաչափով: Այս գործընթացին զուգահեռ, նախագահը թեստավորվում է «ՊՇՌ» մեթոդով՝ համաձայն գործող արձանագրության», – ասված է հայտարարության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր