00:00:00

Միայն հաշված դատավորներ ունեցան խիզախություն գործել բացառապես օրենքով

23:23, 06 ապրիլ 2021

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքում գրառում է կատարել՝ անդրադառնալով դատարանի այսօրվա որոշմանը: «ՍԴ որոշումից հետո, իսկ հիմա նաև Դանիբեկյանի որոշումից հետո, անդադար ստանում եմ շնորհավորանքներ հարազատներից, բազմաթիվ ծանոթ և անծանոթ մարդկանցից: Իհարկե թվում է, թե պետք է ուրախանանք, սակայն հետհայացք գցելով անցած 3 տարիներին դժվար է ուրախանալ, քանի որ այդ աստիճան ճչացող ապօրինություններն ի սկզբանե պարզապես չպիտի լինեին, և առողջ հասարակությունը, անկախ սեփական նախասիրություններից, չպիտի հանդուրժեր այս ամենը. այնինչ քչերը համարձակություն ունեցան բարձրաձայնելու, իրավապահներից քչերը հրաժարվեցին այս խայտառակությանը մաս կազմելուց և միայն հաշված դատավորներ ունեցան խիզախություն գործել բացառապես օրենքով: Իմ երախտագիտությունն եմ հայտնում հենց այս մարդկանց»: Նշենք, որ դատարանն այսօր արդարացրեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր