00:00:00

Ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային հ. 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը

18:56, 06 ապրիլ 2021

Ապրիլի 8-ին մինչև կեսօր կդադարեցվի ներհամայնքային հ. 26, 38 և 99 երթուղիների սպասարկումը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: «Հարգելի համաքաղաքացիներ, Երևանի ներհամայնքային հ. 26, 38, 99 երթուղիներում շահագործվող նոր ավտոբուսների զննման համապատասխան գործընթացի նպատակով, ս/թ ապրիլի 8-ին, մինչև կեսօր կդադարեցվի նշված երթուղիների սպասարկումը: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք Ձեր ներողամտությունը»,- հայտնում են քաղաքապետարանից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր