00:00:00

Գ․ Ղազինյանը նախագահին է ներկայացրել իր կարծիքը Դատական օրենսգրքում փոփոխությունների մասին

18:38, 06 ապրիլ 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գագիկ Ղազինյանին: Պրոֆեսոր Ղազինյանն իր կարծիքն է ներկայացրել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ՝ ընդգծելով, որ իր մոտեցումները հայտնել է նաև հրապարակային հայտարարությամբ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ տեղյակ է ինչպես Գագիկ Ղազինյանի, այնպես էլ օրենսդրական փաթեթի վերաբերյալ հնչած այլ տեսակետներից, և դրանց արձագանքելով է հանդիպում իրավաբանական հանրույթի ներկայացուցիչների հետ՝ նպատակ ունենալով ևս մեկ անգամ և անմիջականորեն մասնագիտական կարծիքներ լսել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր