00:00:00

«Գրանդ Տոբակո» ընկերությունը թանկացրել է ծխախոտը

18:06, 06 ապրիլ 2021

Հայաստանում ծխախոտի շուկայում հերթական անգամ գնաճ է սկսվել: Irakanum.am-ը տեղեկացավ, որ թանկացել է ոչ միայն տեղական արտադրության, այլեւ ներմուծված ծխախոտը: Օրինակ` տեղական արտադրության «Արարատ» ծխախոտի մեկ տուփը թանկացել է 50 դրամով։ Երկու օր առաջ այն խանութներում այն  վաճառվում էր 700 դրամով, իսկ նախօրեից դարձել է՝ 750 դրամ։ Իսկ ահա ներկրված «Winston» տեսակի սիգարետի մեկ տուփը 550-ից դարձել է 600 դրամ` թանկանալով 50 դրամով: Նշենք, որ Հայաստանում ծխախոտի արտադրությամբ զբաղվում է Վարդանյան եղբայրներին պատկանող «Գրանդ Տոբակո» ընկերությունը։ Վերջին անգամ ծխախոտի շուկայում գնաճ արձանագրվել էր երկու տարի առաջ։ Այդ ժամանակ որպես թանկացման հիմնական պատճառ նշվեց հունվարի 1-ից ակցիզային հարկի բարձրացումը: Մինչ այդ ծխախոտային արտադրանքի համար տնտեսվարողների վճարած ակցիզային հարկը 1 հատիկ ծխախոտի համար ստացվում էր 5.5 դրամ: Սակայն այն դարձել էր 7.2 դրամ: Այսինքն` միայն ակցիզի թանկացման պատճառով 1 տուփ ծխախոտը արդեն թանկացել էր 35 դրամով: Իսկ, թե հերթական անգամ ինչու՞ է որոշվել բարձրացնել ծխախոտի գինը առևտրականներն ու գնորդները նշել չեն կարող։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր