00:00:00

Արմեն Սարգսյանն ու Վլադիմիր Վարդանյանը քննարկել են դատական օրենսգրքի փոփոխությունը

17:36, 06 ապրիլ 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին: Հանդիպմանը մասնակցել են Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը, ինչպես նաև իրավաբաններ Նախագահի աշխատակազմից: Հանդիպմանն անդրադարձ է եղել Ազգային ժողովի ընդունած և Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայացված՝ ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթին: Քննարկվել են նաև Հանրապետության նախագահի աշխատակազմի և Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր