00:00:00

ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի ուղերձը

16:21, 06 ապրիլ 2021

Հարգելի բարեկամներ. ՄԱԿ – ը, 2013թվականին, ապրիլի 6 –ը հայտարարել  է  սպորտի միջազգային օր։ Սպորտը միավորում է  ազգություններին և ընդհանրապես մարդկությանը։ Օլիմպիական խաղերը, սպորտային մրցությունները և ֆիզիկական կուլտուրան  մեծ դեր են  խաղում մարդու ընդհանուր զարգացման գործում: Սպորտի  մասսայականությունը, հեղինակությունը և դրական բնութագիրը  կատարյալ գործիք է միավորված ազգերի կազմակերպության / ՄԱԿ / նպատակների իրականացման և խաղաղության ամրապնդման  համար։ Հիմա , երբ աշխարհը կորոնավիրուսի պատճառով հայտնվել է հատուկ իրավիճակում, սպորտի ամենամյա միջազգային այս  օրը կնվիրվի  մարդու  ընդհանուր ֆիզիկական ակտիվությանն   ու  առողջությանը։ Այս նշանավոր օրը պահանջում է  լինել ֆիզիկապես ակտիվ, կոփել  առողջությունը և  հաղթել COVID-19  - ին։ Մեկ տարի առաջ, երբ ի հայտ եկավ կորոնավիրուսը, ենթադրվում էր , որ այն ընդամենը ամիսներ կտևի: Հակառակը ստացվեց ու համաճարակը գրեթե լիովին փոխեց կյանքը և սպորտի բնագավառը բացառություն չէ: Տևական ժամանակով այցելուների առջև փակվեցին մարզակառույցների դռները,  հետաձգվեց օլիմպիական խաղերը, տեղի չունեցան պաշտոնական բազմաթիվ մրցաշարեր: Բայց մարդկությունը չհանձնվեց անակնկալ մարտահրավերին:  Ամեն ինչ արվում է վիրուսը կանխելու, մարդկային կյանքեր փրկելու համար: Եվ մարդկությունը կհաղթի, եթե առաջնորդվի ՄԱԿ –ի ընդունած << Միասնական լինենք  >>  նշանաբանով: Այդ պարագայում կհաղթի նաև սպորտը, օլիմպիական շարժումը և  Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերն անպայման տեղի կունենան: Ամենայն բարին, առողջություն և խաղաղություն մեր ժողովրդին, համայն հայությանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր