00:00:00

Ռուսաստանում սկսվել է զորքերի մարտունակության ստուգումը. Շոյգու

16:10, 06 ապրիլ 2021

ՌԴ զինված ուժերում մարտական պատրաստության պլանային ստուգումներ են սկսվել: Ինչպես հայտնում է ՌԻԱ-Նովոստին, այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն; «Զինված ուժերի պատրաստության պլանի համաձայն` ռազմական կառավարման մարմիններում, կազմավորումներում և զորամասերում վերահսկիչ ստուգումներ են սկսվել: Զորքերը դուրս են եկել հրաձգարաններ` տակտիկական, հատուկ տակտիկական, երկկողմ զորավարժանքներ իրականացնելու համար»,- հայտնել է նա: Շոյգուն պահանջել է ապահովել զորավարժանքների բարձր մակարդակը և զինվորական շարասյուների ու ռազմատեխնիկայի տեղափոխման ժամանակ՝ անվտանգությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր