00:00:00

Երբ կգա, սոցիալական խոստումներ կտա ձեզ, ձեռքներիդ տակ ինչ լինի, շպրտեք իր ուղղությամբ. Բագրատյանը՝ սեւանցիներին

19:29, 06 ապրիլ 2021

2020-ին բյուջեի եկամուտները պակասել են 19 տոկոսով. այս տարվա երկու ասվա տվյալներով, բյուջեի եկամուտներն արդեն պակաս են 11 տոկոսով: Այս մասին, այսօր՝ ապրիլի 6-ին, Սեւան քաղաքում «Հայրենիքի փրկության շարժման» հանրհավաքի ժամանակ նշեց նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Եթե ՀՆԱ-ի մեջ հարկերը պակասել են, նշանակում է կոռուպցիադ ավելացել է, ստվերային տնտեսությունն ավելացել է: Այս տարի լավագույն դեպքում երկրում զրոյական աճ կլինի կամ մեկ տոկոս աճ կունենանք, բյուջետային եկամուտները լավագույն դեպքում կապաս կլինեն 10 տոկոսով: Եթե ինքը կգա էստեղ կասի, որ ուսուցչի աշխատավարձ եմ բարձրացնում, իմացեք, որ 100 ուսուցչից 5-ի աշխատավարձը կբարձրացնի, հետո քթներից կբերի, որովհետեւ ինքը փող չունի աշխատավարձ բարձրացնելու համար: ՒԻնքը տնտեսություն կազմակերպելու ունակություն չունի; Չի կարելի կրթություն չունեցող, անհավասարակշիռ, հիվանդ մարդուն բերել դնել երկրի ղեկավար ու մի լավ բան սպասել:  Երբ սոցիալական խոստումներ կտա ձեզ, ձեռքներիդ տակ ինչ լինի, շպրտեք իր ուղղությամբ»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր