00:00:00

Ընդունում եմ Ձեր ջերմ հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին. Ֆրանսիացի պատգամավորը՝ Արցախի ԱԺ նախագահին

15:07, 06 ապրիլ 2021

Ֆրանսիայի խորհրդարանի Վերին պալատի/Սենատի/Հանրապետական կուսակցության խմբակցության նախագահ Բրունո Ռըտայոն շնորհակալական նամակ է հղել ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին: «Պարոն նախագահ Ազգային ժողովի Կցանկանայի անկեղծորեն շնորհակալություն հայտնել Ձեր նամակի համար: Ուրախ եմ, որ մեր Խորհրդարանի կողմից ընդունված բանաձևը ընդունվեց որպես հույսի նշան այն սարսափելի փորձությունների և ողբերգությունների ժամանակ, որոնց անսահման քաջությամբ բախվեց Ձեր ժողովուրդը: Մաղթում եմ, որ այս հույսը հնարավորինս արագ իրականանա, որպեսզի Արցախը կրկին կարողանա կերտել իր ապագան ազատության և անվտանգության մեջ: Եվ հաճույքով և պատվի զգացումով եմ ընդունում Ձեր ջերմ հրավերը՝ գալ և բացահայտել Արցախն ու արցախցիներին, երբ իրավիճակը դա թույլ տա: Վերահաստատելով Ձեզ իմ կատարյալ աջակցությունը, ընդունեք, խնդրեմ, պարոն Նախագահ, հարգանքներիս խորին հավաստիքը: Ձեռագիր՝ Կարող եք վստահ լինել իմ լիակատար աջակցության և ձեր կողմից պաշտպանվող Արցախ երկիր այցելելու ցանկության մեջ: Բրունո   Ռըտայո»

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր