00:00:00

ԿԲ նախագահն Արմեն Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի մասին

18:39, 06 ապրիլ 2021

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից: Կենտրոնական բանկի նախագահը տեղեկություններ է ներկայացրել գնաճի շուրջ իրավիճակի և ֆինանսական համակարգի բնականոն գործունեության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի, ինչպես նաև դրամավարկային քաղաքականության վերաբերյալ: Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցող իրադարձությունների և մեր երկրի տնտեսության վրա դրանց հնարավոր ազդեցությունների շուրջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր