00:00:00

Լևոն Շիրինյանի ղեկավարած ուժը կմասնակցի արտահերթին․ ցուցակի առաջին 3 անունները հայտնի են

14:20, 06 ապրիլ 2021

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունը կմասնակցի առաջիկա արտահերթ ընտրություններին։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է կուսակցության ղեկավար Լևոն Շիրինյանը։ «Հիշեցում. Ընտրություններին մասնակցելու եմ անցյալի բեռով չծանրաբեռնված երիտասարդ Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցությունով /ՔԺԿ/՝ որպես աջ-կենտրոնի ժողովրդական կազմակերպության: Ցուցակը գլխավորելու եմ ես․ 1. Շիրինյան Լ. Ղ., քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 2. Սուքիասյան Հ. Հ., քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ 3. Հայրապետյան Թ., բանասիրական գիտությունների դոկտոր: Մնացածի մասին կհայտնենք ժամանակին»: Հիշեցնենք, որ, ըստ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, առաջիկա արտահերթ ընտրությունները կլինեն հունիսի 20-ին։ Փաշինյանի հրաժարականը նախատեսվում է ապրիլի վերջին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր