00:00:00

Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում ադրբեջանցիները քարեր են նետել հայկական ավտոմեքենայի վրա

14:08, 06 ապրիլ 2021

Ադրբեջանցիները քարեր են շպրտել Կապան-Երեւան ճանապարհով անցնող հայկական մեքենայի վրա։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը: Նա նշեց, որ դեպքը տեղի է ունեցել մոտ 2-3 օր առաջ։ Քաղաքապետը պատմեց, որ դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա. «Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում է եղել դեպքը։ Այն հատվածում, որը որ գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում»։ Գեւորգ Փարսյանն ասաց, որ այդ գործողության հետեւանքով մեքենային մեծ վնաս չի եղել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր