00:00:00

«Միտված ենք ՌԴ-ի հետ երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության». Փաշինյանը «Ինտերֆաքս»-ի հետ զրույցում հաստատել է Սու-30ՍՄ և այլ սպառազինության մատակարարման հարցում ՀՀ շահագրգռվածությունը

Նիկոլ Փաշինյանն ապրիլի յոթին Մոսկվա կատարելիք այցի նախաշեմին հարցազրույց է տվել «Ինտերֆաքս» գործակալությանը, որի շրջանակում անդրադարձել է ռուսական զենքի, մասնավորապես` Սու-30ՍՄ կործանիչների և դրանց համար նախատեսված սպառազինության գնման հնարավոր ծրագրերին:
«Հայաստանը միտված է Ռուսաստանի Դաշնության հետ լայն և երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության, ինչը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից: Հաշվի առնելով, որ միջպետական երկկողմ համաձայնագրերին համապատասխան` Հայաստանի տարածքում ստեղծվել և գործում է հայ-ռուսական երկու խմբավորում` Զորքերի միացյալ խմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը, և երկու երկրները ՀԱՊԿ-ի կազմում են, հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումների հարցում, որպեսզի ունենա ժամանակակից և նախևառաջ` Ռուսաստանի Դաշնության և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների հետ համատեղելի սպառազինություն և զինամթերք»,-ասել է Փաշինյանը:
Վերջինիս խոսքով` այդ նույն պատճառներով պայմանավորված` հայկական կողմը նաև հետաքրքրված է, որ սպառազինության և զինամթերքի մատակարարումը Հայաստան իրականացվի նույն կոմպլեկտավորմամբ, ինչ և Ռուսաստանի ԶՈւ-ի համար: «Ինչ վերաբերում է ձեր նշած տիպի ինքնաթիռներին, ապա հաստատող պատասխան կտամ, քանի որ դրանք ժամանակակից, բազմաֆունկցիոնալ կործանիչներ են և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ ազգային զինված ուժերի զարգացման ծրագրով»,-եզրափակել է Փաշինյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր