00:00:00

Դավաճանե՞լ է Ռուսաստանը Հայաստանին. Պոզների հարցը՝ Քոչարյանին

03:59, 06 ապրիլ 2021

Որոշ ուժեր փորձում են հակառուսական հիստերիա ստեղծել Հայաստանում: Այս մասին ռուսական Առաջին ալիքի «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը դավաճանե՞լ է Հայաստանին: «Այս թեման բարձրաձայնվում էր տևական ժամանակ, նույնիսկ պատերազմից առաջ: Հիմնականում այն ուժերը, որոնք դժգոհ են Հայաստանում ռուսական կողմնորոշումից: Հիմա նոր իրավիճակ է ստեղծվել, և այդ նույն ուժերը նորից անում են հնարավոր առավելագույնը հակառուսական տրամադրություններ հարուցելու համար: Բայց պատերազմը հրահրողը Ռուսաստանը չէր: Ռուսաստանը հնարավոր ամեն բան արեց պատերազմը կանգնեցնելու համար», - հավելել է Քոչարյանը: Ըստ Քոչարյանի` պատերազմը բոլորովին այլ դասավորվածությամբ դադարեցնելու հնարավորություն կար, բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանատվություն չվերցրեց նման որոշման համար:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է ինքն ընդհանուր առմամբ վերաբերվում այն փաստին, որ Ռուսաստանը զենք է մատակարարել Ադրբեջանին, Քոչարյանն ասել է. «Ինչ վերաբերում է Ադրբեջանին ռուսական զենքի մատակարարմանը, կարծում եմ, որ եթե չլիներ Ռուսաստանը, Բաքուն այլ տեղից էր զենք գնելու»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր