00:00:00

Շուրջ 200 մարմին և մասունք՝ Մեծամորի դիահերձարանի բակում՝ սառնարան-մեքենաների մեջ (տեսանյութ)

02:09, 06 ապրիլ 2021 Տեսանյութեր

Մեծամորի դիահերձարանի բակում, արդեն 6-րդ ամիսն է, կանգնած են «Սպայկայի» սառնարան-մեքենաները, ներսում Արցախյան վերջին պատերազմում զոհված տղանների մարմիններն են ու մասունքները։ Այս մասին գրում է «168 ժամ»-ը: «Նկարահանումն իրականացրել ենք նախորդ շաբաթ՝ ապրիլի 3-ին։ Դիահերձարանի բակում մեզ դիմավորեց երիտասարդ մի տղա, ներկայացավ Բժշկական համալսարանի ուսանող, որը, արդեն 6-րդ ամիսն է, մի քանի կամավորի հետ՝ օգտագործելով իրենց մասնագիտական գիտելիքները, փորձում են մարդկանց օգնել՝ գտնել իրենց որդիներին։ Նա հրաժարվեց տեսախցիկի առաջ խոսել, չուզեց անգամ, որ տեսանյութում ձայնը լսվի։ Այդուամենայնիվ, առանց ձայնագրության մեզ որոշ տեղեկություն փոխանցեց, բայց մինչև այդ դժգոհեց համացանցում տարածվող լուրերից, թե Մեծամորում հազարավոր դիակներ կան, և, որ դրանք ոչ պատշաճ պայմաններում են պահվում, ապա ներկայացրեց իրական պատկերը։ Հատուկ շեշտեց, որ իրենք ծնողներին այնտեղից մարմին են տալիս միայն ԴՆԹ-ի պատասխանը ներկայացնելուց հետո, երբ գենետիկայով հաստատվում է, որ դա իրենց որդին է։ Պարզաբանեց, որ իրենց մոտ դիահերձում չեն իրականացնում, մարմիններն ու մասունքներն իրենց մոտ են տեղափոխվում արդեն դիահերձումից, ապա նաև մարմնից համապատասխան նմուշառում վերցնելուց հետո: ԴՆԹ-ն փորձաքննության համար հանձնում են Դատաբժշկական գիտագործնական կենտրոնում, արդեն դրա համընկնումով պայմանավորված՝ նոր հարազատներին տեղեկացնում են, թե որտեղից կարող են վերցնել իրենց հարազատների մարմինները Տղաները ամենայն պատասխանատվությամբ են կատարում իրենց աշխատանքը, լինում են դեպքեր, երբ զոհվածների ատամնաշարերն են ստուգում, համեմատում մարմնի դաջվածքները»,- հայտնում է լրատվականը: Մանրամասները՝ տեսանյութում: https://www.youtube.com/watch?v=_O2cajO9qcI

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր