00:00:00

Էրդողանը համարում է, որ Մորթյո կոնվենցիային աջակցող նախկին ծովակալների հայտարարությունը պարունակում է հեղաշրջման տարրեր

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը համարում է, որ Մորթյո կոնվենցիային աջակցող նախկին ծովակալների հայտարարությունը պարունակում է պետական հեղաշրջման տարրեր եւ դուրս է գալիս կարծիք արտահայտելու ազատության սահմաններից: Նրա խոսքով՝ Անկարան հակված է իրականացնել կոնվենցիայի դրույթները գոնե քանի դեռ «չի գտնվել համապատասխան փոխարինող»: Էրդողանի տեսանկյունից՝ սխալ է կապել Մորթյո կոնվենցիան եւ «Ստամբուլ» ջրանցքի շինարարության նախագիծը, որը «կուժեղացնի Թուրքիայի իրավունքները Բոսֆորի ինքնավարության շուրջ: «Նրանք, ովքեր դեմ են այդ նախագծին, մեր հանրապետության եւ Աթաթուրքի իրական թշնամիներն են»,-հայտարարել է նա, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր