00:00:00

Նախարարությունում փոշմանել են. կորոնավիրուսից մահացածներին կհերձեն

18:45, 05 ապրիլ 2021

ՀՀ առողջապահության նախարարությունը մտադիր է թույլ տալ իրականացնել COVID-19-ից մահացած անձանց հերձումները: ՀՀ առողջապահության նախարարությունն այս մասին նախագիծն այսօր է դրել քննարկման: ՀՀ առողջապահության նախարարությունը մեկ տարի անց հասկացել է, որ դիակից կորոնավիրուսային հիվանդության վարակելիությունն այնպիսի վտանգավորություն է ներկայացնում, որից հնարավոր է պաշտպանվել հերձման ժամանակ կիրառվող անհատական պաշտպանության միջոցների օգտագործմամբ, սանիտարահամաճարակային համապատասխան միջոցառումների իրականացմամբ: Կհիշեք՝ դեռեւս նախորդ տարվա գարնանը խորհրդարանն ընդունեց «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծը, որից հետո որոշվեց կորոնավիրուսից մահացած անձանց չդիահերձել։ Ի դեպ, այդ ժամանակ առողջապահության նախարարն Արսեն Թորոսյանն էր: Ասել է թե՝ այս հարցում Թորոսյանից հետո նախարարությունում փոշմանել են: Մինչդեռ Թորոսյանն առաջարկում էր նաեւ կորոնավիրուսից մահացած անձանց համար Հայաստանում հատուկ դիահերձարան կառուցել: Սյունէ Համբարձումյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր