00:00:00

Արա Այվազյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորին

Ապրիլի 5-ին ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա-Քզավիե Բելամիին: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ «Երկուստեք գոհունակություն հայտնվեց բազմադարյա ավանդույթներով և ընդհանուր արժեքներով միահյուսված հայ-ֆրանսիական հարաբերությունների առանձնաշնորհյալ բնույթի կապակցությամբ: Զրուցակիցները կարևորեցին խորհրդարանական հարթակում արդյունավետ փոխգործակցության հետագա զարգացումը` երկկողմ և բազմակողմ ձևաչափերում: Նախարար Այվազյանը և Եվրախորհրդարանի պատգամավոր Բելամին մտքեր փոխանակեցին Արցախի դեմ ադրբեջանա֊թուրքական պատերազմի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ»,- ասվում է հաղորդագրությունում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր