00:00:00

Պուտինն ու Փաշինյանը ապրիլի 7-ին կքննարկեն տրանսպորտային կապերի վերականգնման և Եվրասիական ինտեգրման շուրջ փոխգործակցության հեռանկարները

Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները, կքննարկեն Արցախի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ «Ապրիլի 7-ին Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բանակցությունները: Նախատեսվում է քննարկել 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի11-ի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարությունների իրականացման, նաև տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը, մասնավորապես, Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման համատեքստում», - ասված է հաղորդագրությունում։ Բացի այդ, նախատեսվում է քննարկել հայ-ռուսական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների զարգացման արդիական հարցերը, ինչպես նաև եվրասիական տարածքում ինտեգրացիոն միություններում փոխգործակցության հեռանկարները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր