00:00:00

Մինչև ապրիլի 10-ը ջերմաստիճանը 8-9 աստիճանով կբարձրանա, Սյունիքում կհասնի +32 աստիճանի

14:08, 05 ապրիլ 2021

Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 5-9-ն օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Ապրիլի 8-9-ն օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին Սյունիքի հովտային գոտում կհասնի +28․․․+32, Արարատյան դաշտում և Երևանում՝ +27․․․+29 աստիճանի։ Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 5-ի ցերեկը, 7-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 6-ին հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է ամպրոպ: Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 5-9-ն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:
նկար
Երևան քաղաքում՝ Ապրիլի 5-ի ցերեկը, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
նկար

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր