00:00:00

2020 թ. համեմատ ձեթի գինն աճել է 50.4, ձվինը՝ 52.5, շաքարավազինը՝ 40.6 տոկոսով

16:40, 05 ապրիլ 2021 Տնտեսություն

Հայաստանի վիճակագրական կոմիտեն ներկայացրել է սպառողական գների ինդեքսը ՀՀ-ում 2021թ. հունվար-փետրվարին։ Ըստ հրապարակման՝ 12-ամսյա գնաճը կազմել է 5.3%։ Յուղերի և ճարպերի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 19.7%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 2.5% գնաճ (արևածաղկի բուսական յուղի միջին գնաճը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ կազմել է 50.4%, իսկ 2020թ. հունվարի համեմատ՝ 5.4%): Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 13.1%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.3% գնաճ: Ձվի գինը 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ աճել է 52.5%-ով, իսկ 2021թ. հունվարի համեմատ գրանցվել է 1.4 % գնանկում: Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 40.6%, իսկ 2021թ. հունվարի համեմատ՝ 0.2% գնաճ: 2021թ. փետրվարին հունվարի համեմատ հանրապետությունում արձանագրվել է ձկան և ծովամթերքի՝ 0.6%, ոչ ալկոհոլային խմիչքի 1.0%, սուրճի, թեյի կակաոյի 1.1% գնաճ: Մրգի ապրանքախմբում1 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 8.3% գնաճ, իսկ 2021թ. հունվարի համեմատ`3.3% գնանկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր