168.am-ը գրում է. Դեռևս 2020 թվականի սեպտեմբերին՝ պատերազմից առաջ, Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել՝ տավուշցիներին ավետելով Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր գյուղում պուրակ կառուցելու մասին։
«Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր համայնքում նույնպես ակտիվորեն ընթանում են շինարարական աշխատանքներ. տեղի բնակիչների ներգրավմամբ վերանորոգվում են տների վնասված տանիքները, պատերը, լուսամուտները: Ներքին Կարմիրաղբյուրում կկառուցվի նաև մանկական «Մայրիկ» անունը կրող պուրակ-խաղահրապարակ, որի նախագիծն արդեն պատրաստ է, կգործի նոր հյուրատուն»,- գրել էր Փաշինյանը։
Պուրակի կառուցման աշխատանքների տեխնիկական հսկողության ծառայությունը ևս գնվել է մեկ անձից՝ Մինքար ՍՊԸ-ից՝ գնման արժեքը 669 հազար դրամ։