00:00:00

AstraZeneca-ի պատվաստանյութի ներարկումից հետո Մեծ Բրիտանիայում 7 մարդ է մահացել թրոմբի հետ կապված խնդրի պատճառով

21:49, 04 ապրիլ 2021

Մեծ Բրիտանիայում Oxford-ի և AstraZeneca բրիտանա-շվեդական ընկերության արտադրած պատվաստանյութի ներարկումից հետո 7 մարդ է մահացել թրոմբի հետ կապված խնդրի պատճառով: Այս մասին հայտնում է BBC News-ը՝ հղում անելով երկրի դեղամիջոցների վերահսկիչ մարմնին: Ընդհանուր առմամբ, մարտի 24-ի դրությամբ պատվաստված 18 մլն բնակչից 30-ի մոտ նման թրոմբներ են ի հայտ եկել: Դեռևս պարզ չէ, դա պատահականություն է, թե պատվաստանյութի կողմնակի ազդեցությունը: Ըստ դեղամիջոցները վերհասկող գերատեսչության՝ պատվաստանյութի արդյունավետությունը դեռևս գերազանցում է դրա հետ կապված վտանգը: Հիշեցնենք, որ Բրիտանիայում նախօրեին գրանցվել էր կորոնավիրուսից մահացության նվազագույն մեկօրյա ցուցանիշը սեպտեմբերի 14-ից ի վեր՝ 10 մարդ: Ընդհանուր առմամբ՝ Միացյալ Թագավորությունում արձանագրվել է վիրուսից մահվան ավելի քան 126 000 դեպք: Վարակվածների թիվը գերազանցել է 4,35 մլն-ը: Ներկա պահին երկրում հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին չափաբաժինն ստացել է 31,42 մլն մարդ՝ երկրի բնակչության մոտ 48 տոկոսը: Երկրորդ չափաբաժինն ստացել է 5.2 մլն մարդ: Երկրում կիրառվում են Pfizer/BioNTech ընկերությունների համատեղ դեղամիջոցն ու տեղական արտադրության AstraZeneca-ի պատվաստանյութը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր