00:00:00

Հայաստանում նախօրեին գրանցվել է վարակման 590 նոր դեպք, առողջացել է 608 մարդ, մահացել՝ 17-ը

11:24, 04 ապրիլ 2021

Ապրիլի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 196634 դեպք, որից 176009-ը՝ առողջացած, 3592-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16112 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 873239 թեստավորում: Այսպիսով, երեկ կատարվել է 3387 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 590 նոր դեպք: Ունենք 608 առողջացած և 17 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 921 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր