00:00:00

ՊՆ շենքի անվտանգությունը կուժեղացվի

03:52, 04 ապրիլ 2021

Կառավարությունը «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում փոփոխություն է կատարել, որպեսզի Պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանությունը հնարավոր լինի իրականացնել ռազմական ոստիկանության ուժերով։Այս մասին գրում է 168.am-ը: Մինչև այս որոշման ընդունումը ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի պահպանությունը և անցագրային ռեժիմն իրականացվում էր ԶՈՒ զորամաս հանդիսացող ստորաբաժանման ուժերով և միջոցներով։ Պաշտպանության նախարարությունը, սակայն, հիմա պարզել է, որ վարչական համալիրի անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ անհրաժեշտություն է ծագել, որ նախարարության վարչական համալիրի պահպանությունն իրականացնեն ռազմական ոստիկանության ուժերով և միջոցներով: Կառավարության որոշմամբ՝ նախատեսվում է նախարարության վարչական համալիրի պահպանությունն ու անցագրային ռեժիմն իրականացնող ԶՈՒ զորամասի համապատասխան հաստիքակազմը՝ դրանցում նշանակված զինծառայողներով հանդերձ, ամբողջությամբ փոխադրել ՊՆ ռազմական ոստիկանության համակարգ՝ նրա կառուցվածքում ստեղծելով համապատասխան բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր