00:00:00

«Հայաստանը փրկելու ժամանակը գնալով ավարտվում է». Վարուժան Գեղամյան

17:20, 11 փետրվար 2021

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իմ համեստ լավատեսական կանխատեսումներով, ՀՀ ներկայիս իշխանությունների մնալու դեպքում մենք կկորցնենք Սյունիքը մոտավորապես 5-7 տարվա ընթացքում։ Կորցնելու սցենարներն առաջիկայում մանրամասն կշարադրեմ։ Սակայն, դատելով նոր հրապարակված փաստաթղթերից (տե՛ս կից), որից պարզ է դառնում, թե որքան հեշտությամբ է ՀՀ տգետների իշխանությունը հանձնում Սյունիքի սահմանները, ապա իմ կանխատեսումներն իսկապես մնում են որպես լավատեսություն, իսկ իրականությունը շատ ավելի սարսափելի է լինելու։ Սա փաստ է։ Ասեմ ավելին. Իրանն ու տարածաշրջանի այլ երկրներ ներկայումս ավելի շահագրգռված են, որ ՀՀ-ն պահի Սյունիքը, ի հակադրություն թուրքական նվաճման, քան 2018 թվականին ՀՀ քաղաքացիների ընտրած իշխանությունը։ Ցավոք, այդ իշխանությունը դեռևս իր տեղում է։ Սակայն նույնպես ցավոք, Հայաստանը փրկելու ժամանակը գնալով ավարտվում է»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր