00:00:00

Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել

17:07, 11 փետրվար 2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նշանակումներ։ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վարչատնտեսական բաժնի փոխտնօրենի պարտականություններից, նշանակվել է ՀՀ ԶՈւ Հոգևոր Առաջնորդ: Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը, ազատվելով Վանորեից տեսչությունում ստանձնած պարտականություններից, իր ծառայությունը կշարունակի Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրենի պաշտոնում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր