00:00:00

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 15 038 նոր դեպք է գրանցվել, մահացել է 553 մարդ

14:30, 11 փետրվար 2021

Ռուսաստանի Դաշնությունում վերջին օրվա ընթացքում COVID-19-ով վարակման դեպքերի թիվն ավելացել է 15.038-ով` կազմելով ընդհանուր 4.027.748 դեպք, վկայում են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Վերջին 24 ժամվա ընթացքում ՌԴ 84 մարզում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 15 038 նոր դեպք, այդ թվում 1.672-ը (11.1 տոկոս)` առանց կլինիկական դրսեւորումների: Հանրապետությունում համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 4.027.748 դեպք: Աճի տեմպը 0.37 տոկոս է կազմել: Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում հաստատվել է COVID-19-ից մահվան 553 դեպք, որից 61-ը` Մոսկվայում: Համավարակի ամբողջ ընթացքում գրանցվել է մահվան ընդհանուր 78 687 դեպք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր