00:00:00

ՀՀ կրթության նախարարը չպատասխանեց շախմատիստ Լեւոն Արոնյանի եւ ՌՀՀ ռեկտորի մասին հարցերին

13:50, 11 փետրվար 2021

Երեկ խորհրդարանում ես արդեն խոսել եմ թեմայի մասին, կարող եք պարզապես լսել իմ ելույթը: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը` մեկնաբանելով Ռուս-հայկական համալսարանի շուրջ ստեղծված իրավիճակը եւ ռեկտոր Արմեն Դարբինյանի մեղադրանքներն այն մասին, որ իր վրա ճնշում է գործադրվում, այդ թվում` Ազգային անվտանգության ծառայության միջոցով: Նախարարը չպատասխանեց նաեւ հարցին, թե ինչու միջոցներ չեն հատկացվում շախմատիստ Լեւոն Արոնյանի համար գերհզոր համակարգիչ գնելու համար: «Ես հիմա պատրաստ չեմ պատասխանել այդ հարցին»,- ասաց Դումանյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր