00:00:00

2020-ին 2019-ի համեմատ 10 անգամ աճել են ինտենսիվ այգիները՝ 53-ից դառնալով 518 հեկտար. Փաշինյան

13:20, 11 փետրվար 2021

2020 թվականին էական շարժ է արձանագրվել ինտենսիվ գյուղատնտեսության առումով: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ինտենսիվ գյուղատնտեսության առանձնահատկությունն այն է, որ այն տրված չէ կարկուտի, ցրտահարության եւ նմանատիպ այլ ռիսկերին: Երկրորդ, ինտենսիվ գյուղատնտեսության դեպքում գյուղացին ոչ թե սպասում է սեզոնի ավարտին, որ տեսնի, թե ինչքան բերք կստանա, այլ տնտեսվարողը էս գլխից իր պայմանագրերին  համապատասխան պլանավորում է, թե ինչքան բերք է ուզում ստանալ»,-ասաց նա: Փաշինյանը նաեւ թվեր ներկայացրեց. «2019-ին 2018-ի համեմատ ինտենսիվ այգիների տարածքները 2,5 անգամ էին աճել, իսկ 2020-ին 2019-ի համեմատ 10 անգամ աճել են ինտենսիվ այգիները՝53 հա-ից դառնալով 518 հեկտար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր