00:00:00

Այս տարվանից գյուղատնտեսական ապահովագրությունը կգործի բոլոր մարզերում, 11 մշակաբույսի համար. Փաշինյան

13:10, 11 փետրվար 2021

2020-ին մեկնարկեց գյուղատնտեսության ապահովագրության ծրագրը, այն գործում էր ընդամենը 2 մարզում եւ միայն խաղաղի ու ծիրանի դեպքում: Այս մասին, այսօր՝ փետրվարի 11-ին, կառավարության նիստում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Նախորդ տարվա փորձը բավականին հաջող ներդրվել է: Այս տարվանից գյուղատնտեսական ապահովագրությունը գործում է բոլոր մարզերում եւ 11  մշակաբույսի համար՝ խաղող, ծիրան, դեղձ, խնձոր, ցորեն, գարի, վարսակ, կարտոֆիլ, ձմերուկ, սեխ, սալոր: Սա նշանակում է, որ մեր գյուղացիները հնարավորություն ունեն իրենց ապահովագրել կարկուտի, ցրտահարության, հրդեհի ռիսկերից, որոնք ավանդաբար ՀՀ-ում գոյություն են ունեցել»,-ասաց վարչապետը: Նա նաեւ նկատեց, որ գյուղատնտեսական ապահովագրության գումարի զգալի մասը վճարում է կառավարությունը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր