00:00:00

Կառավարությունը հաստատեց գյուղատնտեսության խոշորացմանը միտված որոշման նախագիծ

12:18, 11 փետրվար 2021

ՀՀ կառավարությունը հաստատեց գյուղատնտեսության խոշորացմանը միտված որոշման նախագիծ: Նախագիծը պայմանավորված է Հայաստանի ագրո­պա­րենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմանները բալավելու և լիզինգով տրամադրվող սարքավորումների շրջանակն ընդլայնելու նպատակով պետական օժանդակություն ցուցաբերելու անհրաժեշտությամբ: Այսպիսով, ակնկալվում է, որ կավելանան ծրագրից օգտվող շահառուների և ձեռքբերվող սարքավորումների շրջանակն ու քանակները, կապահովվի ծրագրի շրջանակներում նախկինում կնքված պայմանագրերի շրջանակներում 450.0 մլն դրամին մոտ արժեքով պատվիրված սարքավորումների լիզինգի տրամադրումը, ինչպես նաև կմեղմվեն լիզինգի տոկոսադրույքի սուբսիդավորման դադարեցման ռիսկերը։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր