00:00:00

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ անցակետի ռուսական կողմում կա 370 բեռնատար

22:00, 10 փետրվար 2021

Հայաստանը Ռուսաստանին կապող ավտոճանապարհի Վրաստանի տարածքով անցնող Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար․ ՌԴ-Վրաստան սահմանային անցակետի ռուսական կողմում կուտակվել է 370 բեռնատար ավտոմեքենա: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ հիմնվելով Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության վրա։ Ինչ վերաբերում է ՀՀ տարածքի փակ ավտոճանապարհներին, ապա փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր