00:00:00

Դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Դուքս Հենրի Ալբերտին

21:49, 10 փետրվար 2021

 Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն իր հավատարմագրերն է հանձնել Լյուքսեմբուրգի Մեծ դուքս Հենրի Ալբերտին: Այս մասին Բալայանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Իմ հավատարմագրերն եմ հանձնել Նորին Մեծություն Լյուքսեմբուրգի Մեծ դքսին: Շատ տպավորված եմ Հայաստանի, նրա պատմության և ավանդույթների մասին Դքսի իմացությամբ»,- գրել է Բալայանը: Դեսպանը հույս է հայտնել, որ երկկողմ աշխատանքներ կիրականացվեն բազմակողմ համագործակցության ընդլայնման ուղղությամբ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր