00:00:00

Գյումրի-Երևան ավտոճանապարհն արդեն բաց է, գերեվարված զինծառայողների հարազատները մարզպետի հետ պայմանավորվել են հանդիպել ԱԱԾ տնօրենի հետ

20:55, 10 փետրվար 2021

Գյումրի-Երևան ճանապարհն արդեն բաց է. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը: Նշենք, որ այսօր գերեվարվածներ զինծառայողների ծնողներն ու հարազատները փակել էին Գյումրի Երևան և Գյումրի Վանաձոր ավտոճանապարհները: Արաքսյա Կիրակոսյանի փոխանցմամբ՝ մարզպետ Հովհաննես Հարությունյանը և Շիրակի ոստիկանապետ Արամ Ղազարյանը հանդիպել է զինծառայողների հարազատների հետ և ձեռք է բերվել, պայմանավորվածություն, որ վաղը հարազատները կհանդիպեն Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր