Հիշեցնենք, որ փոխնախարարն այսօր պարգևներ շնորհեց մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների։ Միջոցառումից հետո լրագրողների հետ զրույցում փոխնախարարն ասաց.
«Սա սուբյեկտիվ վերաբերմունք չէ։ Սա օբյեկտիվ վերաբերմունք է մարդկանց աշխատանքին։ Սպորտում կան կոնկրետ չափորոշիչներ, որոնց առկայության դեպքում մարզիչներին հասնում են վաստակավոր մարզչի կոչում, իսկ մարզիկներին՝ սպորտի վարպետի կոչում։ Այս մարդիկ այդ արդյունքը ցույց են տվել և ստացել են իրենց արժանի կոչումները»,- ասաց Կարեն Գիլոյանը։