00:00:00

Հայաստանից մաքսանենգ ճանապարհով ՌԴ ծխախոտ արտահանողին նշանակում են Բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

16:18, 10 փետրվար 2021

Հայաստանից ՌԴ մաքսանենգ ծխախոտ արտահանելու բիզնեսը նոր թափ է ստանում: Mediaport-ի տեղեկություններով` Դոնի Ռոստով քաղաքում ծխախոտային բիզնեսով զբաղվող Հովհաննես Հովսեփյանն է վերջերս ստանձնել մաքսանենգ ճանապարհով ծխախոտը ՀՀ-ից ՌԴ արտահանելու և իրացնելու գործը: Մաքսանենգ հայկական ծխախոտը Ռոստով, Դոնեցկ և Լուգանսկ արտահանելու գործը հեշտացնելու համար Նիկոլ Փաշինյանն, իր աներձագի և եղբորորդու լոբբինգով, որոշել է Հովսեփյանին նշանակել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ: Նախատեսված է, որ Հովսեփյանը Ռոստովում, Դոնեցկում և Լուգանսկում բռնցքամարտի առաջնությունների և հավաքականների միջև հանդիպումների քողի ներքո առանձին ինքնաթիռով հաճախակի չարթերային թռիչքներ պետք է իրականացնի դեպի Ռոստով՝ այդ կերպ տեղափոխելով մաքսանենգ ծխախոտի հերթական խմբաքանակը: Նշենք, որ Հովսեփյանը ծխախոտ է իրացնում ոչ միայն Ռոստովում, այլև Դոնեցկում և Լուգանսկում, որտեղ ՌԴ պետական վերահսկողությունն ու մաքսային կանոնակարգերը փաստացի չեն գործում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր