00:00:00

Դանակահարել էր կենցաղային հարցերի շուրջ վեճի ընթացքում. Հարվածը եղել է կրծքին

16:10, 10 փետրվար 2021 Իրավական

Փետրվարի 9-ին, ժամը 01.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 24-ամյա երիտասարդ։ Հիվանդանոց մեկնած ոստիկանները պարզել են, որ շտապօգնության խումբը տուժածին հիվանդանոց էր տեղափոխել Եղեգնաձոր քաղաքի Երևանյան խճուղու շինության մոտից։ Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ 24-ամյա երիտասարդին դանակահարել էր նրա հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող 34-ամյա կինը: Հարուցվել է քրեական գործ:
34-ամյա կինը ձերբակալվել է։ Հանցագործության գործիքը հայտնաբերվել և վերցվել է: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր