00:00:00

Մինչև տարեվերջ բոլոր միկրոավտոբուսները տրանսպորտային ցանցում շահագործումից կհանվեն. Մարության

23:14, 09 փետրվար 2021

Եթե ստացվի, մինչեւ տարեվերջ բոլոր միկրոավտոբուսները տրանսպորտային ցանցում շահագործումից կհանվեն, իսկ առաջիկա 3-6 ամիսներին կհանվեն 250 միկրոավտոբուսներ: Այս մասին փետրվարի 9-ին Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա պարզաբանեց, որ այդ բացերը կլրացվեն նոր ավտոբուսներով՝ հիշեցնելով, որ 100 կոմպակտ ավտոբուսների մատակարարումները շարունակվում են: Նրա խոսքով՝ այդ մատակարարումները պետք է ավարտվեն մարտի վերջին, այլապես տուգանքներ կդրվեն: «Այս գործընթացը պետք է ավարտվեր ավելի վաղ, բայց կորոնավիրուսը խանգարեց: Բացի արդեն պլանավորված գնումներից, առաջիկայում կներկայացվի 8,5 մետր երկարությամբ եւս 135 ավտոբուսի գնման հայտ»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր