00:00:00

Երեւանի քաղաքապետ. Մենք պարտավոր չենք զբաղվել բնակելի շենքերի ներսում առկա խնդիրներով

21:44, 09 փետրվար 2021

Բնակելի շենքերի ներսի խնդիրը այդ շենքերի սեփականատերերի խնդիրն է՝ սկսած մուտքերից, վերջացրած տանիքներով, վերելակներով եւ այլն: Այս մասին փետրվարի 9-ին Երեւանի ավագանու նիստից հետո հարցուպատասխանի ժամանակ ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: «Քաղաքապետարանը չունի դա անելու ո՛չ լիազորություններ, ո՛չ պարտականություններ, ո՛չ էլ հնարավորություններ: Եթե որեւէ մարմին պետք է զբաղվի դրանով, դա կառավարությունն է, իսկ հետո արդեն մենք: Այս մասով մենք պատասխանատու ենք այն բանի համար, ինչ տեղի է ունենում բնակելի շենքերից դուրս: Մեր գործն է նպաստել բնակարանային ֆոնդի ավելացմանը, որպեսզի գներն իջնեն, եւ մարդիկ կարողանան տեղափոխվել նոր տներ»,- ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր