00:00:00

Առողջապահության նախարարը «Արմենիա» ԲԿ-ում տեսակցել է վիրավոր զինվորի

20:44, 09 փետրվար 2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, փոխնախարար Արտյոմ Սմբատյանի հետ աշխատանքային այցով եղել է «Արմենիա» բժշկական կենտրոնում, ծանոթացել բազմապրոֆիլային բուժծառայություն մատուցող հաստատության պայմաններին, հնարավորություններին, վերջին շրջանում իրականացրած փոփոխություններին: Այցի ընթացքում նախարարին են ներկայացրել բուժկենտրոնի զարգացման ծրագրերը՝ նոր սարքավորումների ձեռքբերում, բաժանմունքների հիմնանորոգում: Նպատակ կա բուժկենտրոնի` պաշտոնապես 24 մահճակալ սպասարկող վերակենդանացման բաժանմունքի ծավալը հասցնել 50-ի, ընդլայնել ամբուլատոր ծառայությունը: Ոլորտի ներկայացուցիչները շրջել են կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նախարարը կարևորել է բազմապրոֆիլ հիվանդանոցների համահունչ զարգացումն ու հույս հայտնել, որ «Արմենիա» ԲԿ-ում կյանքի կկոչվեն նախանշված բոլոր ծրագրերը: Այցի վերջում Անահիտ Ավանեսյանը զրուցել է Արցախյան պատերազմում վիրավորում ստացած զինվորի հետ ու նրան շուտափույթ ապաքինում մաղթել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր